211652_close_icon
views-count18134 դիտում article-date 14:16 02-08-2024

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Ձիթհանքով գյուղի դաշտում հրդեհ է բռնկվել կայանված «ԶԻԼ 130»-ում. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձիթհանքով գյուղում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:  

Հրշեջները մարել են «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարում առաջացած կրակը ու մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները՝ վարորդի՝ Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Հովսեփ Դավթյանի հետ:

Ավտոմեքենան բարձված է եղել հնձված գարու խոզանով, այն նույնպես ամբողջությամբ այրվել է, իսկ վարորդը այրվածքներով, քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանն ու տարածքի ոստիկանության բաժնի պետը:

Դեպքի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր