211652_close_icon
views-count1788 դիտում article-date 23:42 17-10-2022

Իրանի զորավարժությունները հակաադրբեջանական են. դրանց ուղերձն է՝ սանձել ադրբեջանա-թուրքական դաշինքի ախորժակը. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանը Ադրբեջանի հետ սահմանին առաջին անգամ չէ, որ զորավարժություններ է անցկացնում, անցած տարի նման լայնամասշտաբ զորավարժության անցկացումը Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման բերեց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Հիմա էլ իրանական կողմի տարածած տեղեկատվությունից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք հակաադրբեջանական գործողության հետ: Խոսքը այնպիսի զորավարժության մասին է, որում ներգրավված են անդրսահմանային գործողություններ իրականացնող ստորաբաժանումներ: Նաեւ այդ զորավարժությունների ընթացքում իրականացվելու են տարբեր սցենարներ, այդ թվում Արաքս գետի վրա պանտոմային ժամանակավոր կամուրջի շինարարություն, ԱԹՍ-ներով հարվածների հասցնել, բարձունքների նվաճում, նաեւ բնակավայրերի գրավում անդրարաքսյան գոտում, հետեւաբար, ակնհայտ է, թե ինչին են միտված իրանական այս զորավարժությունները: Նաեւ ծավալները շատ ազդու են եւ իրանցիները սա օգտագործում են ոչ միայն սեփական բանակը եւ Իսլամական հեղափոխության պահականների կորպուսը զորավարությունների միջոցով ավելի բարձր պատրաստության բերելու համար, այլ նաեւ հստակ աշխարհաքաղաքական ուղերձ, որն ունի մեկ նպատակ՝ սանձել ադրբեջանա-թուրքական դաշինքի ախորժակը նաեւ Սյունիքի մարզի նկատմամբ»,-ասաց իրանագետը:

Անդրադառնալով Իրանի նախագահի հայտարարությանը, որ չեն հանդուրժի սահմանների փոփոխություն, ինչպես նաեւ տարածաշրջանում օտար ուժերի ներկայություն, Վարդան Ոսկանյանն ասաց. «Իրանի նախագահը, բացի նախազգուշացումից, որ արվեց Ալիեւին Ղազախստանում, եւս  արդեն Աստանալում նաեւ Էրդողանին է զգուշացրել: Դա եղել է սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակահատվածում, Իրանը այդ հարցում ամենակարեւոր զսպող գործոններից մեկն է եղել: Այսինքն Իրանի նախագահն ուղղակի Ալիեւի օպերատորին՝ Էրդողանին է այդ մասին ասել եւ զգուշացրել:

Ինչ վերաբերում է այլ կողմերի ներգրավվածությանը, ապա Իրանի նախագահի աշխտակազմից ղեկավարի տեղակալի գրառումը շատ հստակ արձանագրում էր, թե ում նկատի ունեն իրենք: կոնկրետ այդ գրռման մեջ նշված էին եվրոպական տերությունների զինված ուժերի ներկայությունը մեր տարածաշրջանում: Գիտեք, որ ԵՄ-ից առայժմ դիտորդական առաքելություն է գալիս, խոսք կա նաեւ խաղաղապահ առաքելության մասին: Համենայնդեպս, գոնե փորձագիտական մակարդակում դա քննարկվում է: Իրանցիները նկատի ունեն այս հանգամանքը: Կարծում եմ՝ սա նաեւ վերաբերում է Հայաստանին: Եվրոպական երկրների խաղաղապահ առաքելությունն Իրանի կողմից դիտարկվելու է որպես ՆԱՏՕ-ական առաքելություն: Բայց Իրանի կողմից բազմաթիվ են նախազգուշացումները նաեւ Ադրբեջանին՝ իսրայելական ներկայության վերաբերյալ: վերջին զորավարժությունները նաեւ նպատակ են հետապնդում ներառել նաեւ Իսրայելին հնարավոր հակազդում Ադրբեջանի տարածքից: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերածվել է Իսրայելի պլացդարմի՝ հակաիրանական գործողություններ իրականացնելու համար: իրանցիները սա շատ լավ գիտեն»:

Իրանագետը նաեւ նշեց, որ Արցախից բռնազավթած տարածքներում Ադրբեջանը օդանավակայանների ցանց է կառուցում, որոնք միտված են լինելու ապահովելու հակաիրանական, հակահայկական եւ հակառուսական գործողություններ. «Այդ օդանավակայաններն ունեն բացառապես ռազմական նշանակություն եւ ուղղված են Իրանի, Հայաստանի, ռուսաստանի դեմ, օգտագործվելու են Իսրայելի եւ ՆԱՏՕ-ական այլ երկրների կողմից: Իրանը այս բոլորը հասկանում է եւ պատրաստվում է բոլոր հնարավոր սցենարներին, այդ թվում նաեւ Ադրբեջանի տարածքային ռազմական հարվածներ հասցնելուն կամ Ադրբեջանի կողմից Արցախից բռնազավթված տարածքներ իրանական զորքի մուտքին:

Իսրայելա-ադրբեջանական գործակցություն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ, բայց Ադրբեջանը դա օգտագործում է նաեւ Հայաստանի դեմ: Նաեւ Իսրայելի վարքագիծը չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, որովհետեւ իսրայելական ԱԹՍ-ները օգտագործվում են Հայաստանի դեմ, բայց չեն օգտագործվել Իրանի դեմ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր