211652_close_icon
views-count2377 դիտում article-date 14:18 21-02-2021

Բերման են ենթարկվում կամ ձերբակալվում հակաադրբեջանական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող մարդիկ. Տիգրան Աբրահամյան

Auroranews.am-ը գրում է. Գործընթացն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ չի կարող առնչություն ունենալ: Դրանում հավատացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը: Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում տեղի ունեցողը պայմանավորեց Սաղաթելյանի քաղաքական, սկզբունքային մոտեցումների ու դիրքորոշման հետ: 

Նա պատմեց, որ Արցախում պատերազմի օրերին երկար ժամանակ Սաղաթելյանի հետ է եղել:  

«Հատկապես միջազգային լրատվամիջոցների հետ Արա Սաղաթելյանը բավական ակտիվ աշխատել է, բնականաբար, հօգուտ Հայաստանի ու Արցախի: Տարօրինակ զուգադիպությամբ, հատկապես վերջին շրջանում, բերման են ենթարկվում, որոշ դեպքերում ձերբակալվում են մարդիկ, ովքեր հակաադրբեջանական դաշտում ակտիվ գործունեություն են ծավալում», - ընդգծեց Աբրահամյանը:  

Նմանատիպ նյութեր