Իրանի հայտնի Էվին բանտում, որտեղ հարյուրավոր քաղբանտարկյալներ կան, հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանի խոշորագույն՝ Էվին բանտում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացնում է այդ երկրի կառավարական լրատվական գործակալությունը, առնվազն 8 տուժած կա, իսկ զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։
Ականատեսները պատմել են, որ սկզբում բանտի համալիրից որոշ ժամանակ կրակոցներ և ազդանշաններ են լսվել։ Իսկ իրանական ընդդիմադիր խմբերից մեկը հրապարակել է տեսանյութ, որում լսվում են «դիկտատորի մահը» վանկարկումներ։
Փակ են դեպի բանտ տանող բոլոր ճանապարհները, իսկ դեպքի վայրում աշխատում են նաև հրշեջները։
Որպես հրդեհի պատճառ՝ նշվում է բանտարկյալներից մեկի կողմից կատարված հրկիզումը, ինչի հետևում կանգնած են «քրեական տարրեր»։