211652_close_icon
views-count1200 դիտում article-date 21:12 14-10-2022

ԱԳ փոխնախարարը ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատվիրակությանը


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 14–ին,

ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ–ից, փոխնախարարը, ողջունելով Շվեյցարիայի խորհրդարանականների պատվիրակության այցը Հայաստան այս շրջանում, շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար։

ԱԳ նախարարի տեղակալը հատուկ ընդգծել է հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում նրանց ունեցած ներդրումը։

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդարանական համագործակցության վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության հարցերին: Պարույր Հովհաննիսյանը շվեյցարացի խորհրդարանականներին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը:

Նմանատիպ նյութեր