2936 դիտում
18:41 01-02-2018
Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրավերով փետրվարի 3-8-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահի տեղակալներ Մարինա Կարոբիո Գուշետտին եւ Իզաբել Մորեն, ինչպես նաեւ պատգամավորներ Վիոլա Ամհերդը, Տիանա Անգելինա Մոզերը, Ռոզմարի Կուադրանտին, Մարիաննե Շտրայֆ Ֆելլերը, Սիբել Արսլանը եւ Ադրիան Ամշթուցը:
Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը կմասնակցեն Հայաստան-Շվեյցարիա գործարար հանդիպմանը:
Նմանատիպ նյութեր
4146 դիտում
21:44 18-01-2018
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բումանի պատվին հանդիսություն է կազմակերպվել Ժնևում
1224 դիտում
21:12 14-10-2022
ԱԳ փոխնախարարը ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատվիրակությանը
2695 դիտում
16:32 01-08-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Սիմոնետա Սոմարուգային՝ երկրի Ազգային տոնի առթիվ
Այս բաժնից
565 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
841 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել