13649 դիտում
20:29 12-10-2022
Բոլոր հիմքերը ունենք մտածելու, որ առաջիկա օրերին Ադրբեջանը նոր լայնածավալ հարձակում կսկսի Հայաստանի ուղղությամբ. Նաիրի Հոխիկյան
Նաիրի Հոխիկյանը գրում է. «Բոլոր հիմքերը ունենք մտածելու, որ առաջիկա օրերին Ադրբեջանը նոր լայնածավալ հարձակում կսկսի Հայաստանի ուղղությամբ։
Նրանց համար, ովքեր չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը և ինչ հիմքեր կան թշնամու հարձակման վտանգի մասին խոսելու, նշեմ մի քանի գործոն․
1․ Ադրբեջանը Ջերմուկից մինչև Վարդենիս, մինչև Ճամբարակ ու դեպի վերև՝ մինչև Նոյեմբերյան հատվածում իրականացնում է առաջնագծի ակտիվ ամրաշինական աշխատանքներ։ Առավել շատ ինժեներական տեխնիկա կուտակված է Վարդենիսի դիմացի դիրքերում։
2․ Ադրբեջանը վերջին օրերին կրկին կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, խախտում հրադադարը՝ միտումնավոր կերպով սրելով վիճակը և մոտեցնելով մարտական գրոհի։
3․ Ադրբեջանը վերջին 3 օրերին անընդհատ պաշտոնապես մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի նկատմամբ՝ նշելով, իբր թե հայ զինվորները կրակում են ադրբեջանցիների վրա, թույլ չեն տալիս, որ տեխնիկայի շարժ լինի և այլն։
4․ Ադրբեջանը և Թուրքիան ակնհայտորեն ձգտում են առաջիկա օրերին Հայաստանից ստանալ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրությունը։ Դրան շուտ հասնելու համար թշնամուն պետք է նոր հարձակում, որպեսզի կրկին լարվածություն լինի, նոր տարածքների կորուստ, նոր արդարացում Նիկոլ Փաշինյանի համար։
Այս գործոնները հաշվի առնելով՝ նախևառաջ զորքին ու հատկապես հրամանատարությանը խնդրում եմ, շատ եմ խնդրում, անտեսեք Երևանից հնչեցվող հրահանգները, թե ամեն ինչ լավ է, քնեք։
Պարոնայք սպաներ, խնդրում եմ, չթուլացնեք զգոնությունը, դիտարկեք առաջնագծում թշնամու շարժը և հավատացեք միայն ձեր սեփական աչքերին։ Անկախ նրանից, թե ձեզ ինչ կհրահանգեն Երևանից, զորքին մի ուղարկեք քնելու, եթե ինքներդ տեսնեք վտանգը։ Սեպտեմբերի 12-ի գիշերվա դեպքերը թող ձեզ համար փորձ լինեն։
Բացի վերը նշված տարածքներից՝ Ջերմուկ, Վարդենիս, Արտանիշ, Ճամբարակ, Իջևան, Նոյեմբերյան, լրջագույն վտանգ կա նաև Երասխից մինչև Խաչիկ հատվածի համար»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3499 դիտում
20:17 03-04-2021
Նաիրի Հոխիկյան. Թուրքիան և Ռուսաստանը լայնածավալ պատերազմի շեմին են Լուգանսկում և Դոնեցկում
3885 դիտում
23:13 13-03-2021
Նաիրի Հոխիկյան. Ադրբեջանը և Թուրքիան ակտիվորեն զինվում են՝ զորքերը ընդհուպ մոտեցնելով ՀՀ սահմանին
5167 դիտում
21:42 21-08-2022
1994-ին մենք դա չհասկացանք, 2020-ին Ադրբեջանը հասկացել ու կիրառում է. Նաիրի Հոխիկյան
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»