211652_close_icon
views-count33335 դիտում article-date 13:35 12-10-2022

Քաղաքացին դիմել է ոստիկանություն ու հայտնել՝ «Արդշինբանկը» իրենից յուրացրել է 1,5 միլիարդ դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից տեղեկություններ են փոխանցվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որով հայտնի է դարձել, որ Երևանի ոստիկանություն է դիմել քաղաքացի Արտակ Ա․-ն և հայտնել, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն իրեն չի տրամադարել վերջնահաշվարկ և չի կատարել աշխատանքի ամբողջական վարձատրություն ու յուրացրել են խոշոր չափի գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնում արդեն դիմումի փաստով նախաքննություն է սկսվել։ Ու կան նաև կասկածներ, որ հնարավոր է՝ Արտակ Ա․-ն նշված գումարի չափը ավելացրել է։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արտակ Ա․-ն հայտնել է, որ յուրացրել են 1,5 միլիարդ դրամ։ Իսկ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կարծիքը Արտակ Ա․-ի դիմումի կապակցությամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր