211652_close_icon
views-count2758 դիտում article-date 16:13 11-10-2022

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են սկսել

Մեկնարկել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները։ Հայտնում է «Ազատությունը»։

Վրաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ «Կովկասյան արծիվ 2022» եռակողմ վարժանքների նպատակն է «խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև կարողությունների համակարգումն ու փորձի փոխանակումը, փոխգործունակության բարձրացումը և բազմազգ միջավայրում հրամանատարության ու վերահսկողության բարելավումը»։

«Կովկասյան արծիվ» եռակողմ զորավարժություններն անցկացվում են ամեն տարի 3 երկրներից մեկում՝ ռոտացիոն սկզբունքով։

Նմանատիպ նյութեր