2597 դիտում
22:49 03-12-2019
ՈԶ հատուկ նշանակության գումարտակի մարտավարամասնագիտական զորավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի մարտավարամասնագիտական զորավարժություն, որին ներկա էին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը։
Մինչ զորավարժության մեկնարկը Ոստիկանության զորքերի ծառայողները ներկայացրին ստորաբաժանումների սպառազինությունն ու տեխնիկան։
Զորավարժությունն անցկացվեց մի քանի փուլով։
Ըստ սցենարի՝ ահաբեկչական խմբավորումը ոչնչացնում է զինված պահակախմբին և գրավում հատուկ պահպանվող օբյեկտը։ Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի անձնակազմը խմբավորմանը վնասազերծելու և ոչնչացնելու նպատակով բաժանվում է 3 խմբի՝ շրջափակման, պատսպարման և գրոհային։ Շենքը շրջափակվում է։ Իրականացվում են ականապատման աշխատանքներ։ Հրամանը հնչելուն պես ոստիկանները գրոհում են, դիպուկահարները ոչնչացնում են շինության մուտքերի ու պատուհանների մոտ գտնվող զինված ահաբեկիչներին։
Ահաբեկչական խմբավորման երեք անդամներին հաջողվում է փախչել․ նրանք մտնում են հարակից բնակելի շենք և պատանդ վերցնում երկու քաղաքացու։ Շենքը շրջափակվում է։ Ոստիկանությունը որոշում է խումբ ուղարկել բանակցությունների համար։
Ահաբեկիչները պահանջում են ավտոբուս՝ օդանավակայան մեկնելու համար։ Մեքենան տրամադրվում է։
Ավտոբուսի շարժվելուց հետո սկսվում է դրա գրավման և ահաբեկիչների վնասազերծման օպերացիան։
Ահաբեկիչները վնասազերծվում են, պատանդներն՝ ազատ արձակվում։
Զորավարժության երկրորդ փուլում ցուցադրվեցին շինություն ներթափանցելու գործողություններ։
Երրորդ փուլում ցուցադրվեցին ոստիկանության զորքերի գործողությունները զանգվածային անկարգությունների ժամանակ։
Չորորդ փուլում ոստիկանության զորքերի ծառայողները ցուցադրեցին ինքնաձիգով, ատրճանակով և դանակով ձեռնամարտի հնարքներ։
Զորավարժության ավարտին Ոստիկանության զորքերի ծառայողներին դիմեց ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
20:51 22-10-2019
Մարտավարամասնագիտական զորավարժություն ՀՀ ոստիկանության զորքերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1074 դիտում
17:44 04-11-2021
Անցկացվել է մարտավարամասնագիտական զորավարժություն
2749 դիտում
16:13 11-10-2022
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են սկսել
Այս բաժնից
547 դիտում
23:06 26-04-2024
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
502 դիտում
21:54 26-04-2024
Դանիայի պատվիրակությունը միացել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը