211652_close_icon
views-count1144 դիտում article-date 20:03 29-09-2026

Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանում շարունակվում է «Միասնության ուժ 2026» զորավարժությունը։

Նշենք, որ այն ընթանում է Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի զինված ուժերի միջև։ Այն մեկնարկել էր Լեռնային Ղարաբաղից, իսկ այժմ շարունակվում է Նախիջևանում։

Հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարությունը կադրեր է հրապարակել զորավարժություններից և գրել. «Միասնության ուժը դաշտում։ Համատեղ վարժանքներ, ուժեղ համակարգում, բարձր պատրաստավածություն»։

Նշենք, որ զորավարժությունը Նախիջևանից հետո կշարունակվի Կասպից ծովի տարածքում և կտևի մինև հոկտեմբերի 1-ը։

 

Նմանատիպ նյութեր