211652_close_icon
views-count478 դիտում article-date 16:12 28-09-2024

Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացրել

Ադրբեջանի Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացրել։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ վարժանքներն անցկացվել են «Գիշերը անսպասելի հարձակում հակառակորդի թիրախի վրա» թեմայով։

«Հատուկ նշանակության ջոկատայինները սահմանափակ տեսանելիության պայմաններում ներթափանցել են պայմանական հակառակորդի խորքը և կատարել դարանակալման, ռեյդային և մարտական պատրաստության այլ առաջադրանքներ», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանական APA գործակալության համաձայն՝ վարժանքներն անցկացվել են Նախիջևանում։

Նմանատիպ նյութեր