211652_close_icon
views-count1523 դիտում article-date 23:43 07-10-2022

Հարկային ծառայությունը նշում է հիմնադրման 31-րդ տարեդարձը

Հարկային ծառայությունը նշում է հիմնադրման 31-րդ տարեդարձը: Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել հարկային համակարգի ստեղծման 31-րդ ամյակին նվիրված միջոցառում:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, շնորհավորելով հարկային ծառայողներին, կարևորել է յուրաքանչյուրի ներդրած ջանքերը հարկային ծառայության կայացման գործում: Կոմիտեի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ համատեղ ջանքերով 2022 թ. 9 ամիսների ընթացքում հաջողվել է ապահովել հարկային եկամուտների 77 միլիարդ դրամի գերակատարում: Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել հարկային ծառայողներին կատարված բարդ աշխատանքի համար, ընդգծելով, որ համակարգի ձեռքբերումները բարձր են գնահատվում Կառավարության, ինչպես նաև հանրության կողմից: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է համակարգի առջև դրված խնդիրները հետագայում ևս համատեղ աշխատանքով արդյունավետ և հաջողությամբ իրականացնելու կարևորությունը:

Այնուհետև տեղի է ունեցել հարկային ծառայության աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով, հարկային մարմնի առջև դրված խնդիրների լուծման, բարձր մասնագիտական կարողություններ դրսևորելու, հարկային գործի բնագավառում ներդրած ավանդի և ծառայակիցների շրջանում ունեցած հեղինակության համար ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության պատվավոր հարկային ծառայող» կրծքանշանով։

Հարկային համակարգի ստեղծման կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, ՊԵԿ նախագահի հրամանով, հարկային ծառայության աշխատակիցների շնորհվել են արտահերթ հատուկ կոչումներ, միաժամանակ մի շարք աշխատակիցների հայտարարվել է «Շնորհակալություն»:

Возможно, это изображение 3 человека и люди стоят

Возможно, это изображение 3 человека и люди стоят

Возможно, это изображение 3 человека и люди стоят

Նմանատիպ նյութեր