211652_close_icon
views-count999 դիտում article-date 23:29 06-10-2022

Հանդիպում Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 5-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղի ունեցավ հանդիպում։ Մասնակցում էին ՔՈ գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, առաջին տեղակալն ու համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության  անձնակազմը և  կրիպտոարժութային շուկայում աշխարհում առաջատար «Binance» կազմակերպության իրավապահ մարմինների հետ համագործակցության և հետաքննությունների ստորաբաժանումների ղեկավար կազմը: Ողջունելով հյուրերին՝ Վարդան Վարդանյանը կարևորեց ոստիկանության և «Binance» կազմակերպության միջև ձևավորված սերտ համագործակցությունը՝ ընդգծելով, որ նման հանդիպումներն ավելի կամրապնդեն համագործակցությունը, ինչը դրական քայլ է համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում:

Կողմերը պայմանավորվեցին համատեղ ուսումնական ծրագրեր մշակել և վերապատրաստման դասընթացներ կազմակերպել Հայաստանի իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների համար, ինչը կնպաստի կրիպտոարժույթային կայքերի միջոցով  կատարվող հափշտակությունների կանխման, բացահայտման ու արդյունավետ քննության իրականացմանը։ Հանդիպմանը քննարկվեցին ոլորտին վերաբերող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 


 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր