5151 դիտում
20:20 14-01-2017
Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում
Հունվարի 14-ին տեղի ունեցավ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ-ծառայողական գործունեության 2016 թ. արդյունքների ամփոփիչ օպերատիվ խորհրդակցությունը, որին ներկա էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Բացելով օպերատիվ խորհրդակցությունը՝ Հունան Պողոսյանը խոսեց Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից 2016 թ. ընթացքում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ աշխատանքների արդյունքում ունեցած ձեռքբերումների և ի հայտ եկած թերությունների մասին, ինչպես նաև նախանշեց ՔՀԳ վարչության 2017 թ. անելիքները:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանն ամփոփ տեղեկություններ ներկայացրեց ՔՀԳ վարչության կողմից 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես, բացահայտած ընթացիկ և նախկին տարիներին կատարված հանցագործության բազմաթիվ դեպքերի և հասարակական կարգի ապահովմանն ուղղված լայնածավալ միջոցառումների մասին:
Զեկույցներով հանդես եկան ՔՀԳՎ պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, ՔՀԳՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Հովսեփյանը, ինչպես և ՔՀԳՎ վարչությունների և բաժինների պետերը: Ելույթ ունեցողները տեղեկություններ ներկայացրին ստորաբաժանումների 2016 թ. ձեռքբերումների ու թերությունների վերաբերյալ և ուղիներ նախանշեցին թերությունները շտկելու ուղղությամբ:
Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ ոստիկանության ՔՀԳ վարչության պետ Սամվել Ասատրյանը տեղեկացրեց, որ տարեվերջին ՔՀԳ վարչությունում ստեղծվել է ՔՀԳՎ 4-րդ՝ օպերատիվ հետախուզական տեղեկատվության վարչությունը, որը էապես կբարելավի հանցագործությունների բացահայտման ու հետախուզվողների հայտնաբերման աշխատանքները, միաժամանակ հույս հայտնելով, որ 2017 թ. ընթացքում ՔՀԳ վարչության անձնակազմը գործուն միջոցներ կձեռնարկի ծանր, առանձնապես ծանր և հնչեղություն ունեցող, ինչպես և նախկին տարիներին կատարված և չբացահայտված հանցագործությունների դեպքերի բացահայտման ուղղությամբ, միաժամանակ, բարելավելով նաև հանրապետությունում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման աշխատանքները:
Նմանատիպ նյութեր
3856 դիտում
22:03 15-10-2019
Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1231 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1051 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
865 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել