Կարեն Անդրեասյանը և Երանուհի Թումանյանցը ընտրվեցին ԲԴԽ անդամի պաշտոնում
Ազգային ժողովը Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «կողմ» 67, «դեմ»՝ 0:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սեպտեմբերի 26-ին Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին առաջադրել էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սեպտեմբերի 26-ին Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին առաջադրել էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։