Երանուհի Թումանյանցը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ
Երանուհի Թումանյանցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից:
Նորանշանակ փոխնախարարը 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (Կարեն Անդրեասյանի) տեղակալի պաշտոնը։