Զոհված զինծառայողների մարմինները նույնականացնելու համար արտասահմանյան հետազոտությունների կարիք չկա․ Ավանեսյան․ NEWS.am
Զոհված զինծառայողների մարմինները նույնականացնելու համար արտասահմանյան հետազոտական կենտրոններ դիմելու կարիք չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Գրում է NEWS.am-ը։
Նրա խոսքով՝ այս բոլոր ուսումնասիրությունները, որոնք ընթացքի մեջ են, հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Նա պարզաբանեց, որ պատասխանները կլինեն մոտ ապագայում։ «Ամբողջական պատկեր ստանալու համար ԴՆԹ անալիզներ են կատարվում, տվյալներն արխիվացվում են»,- ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ ադրբեջանական գերությունից ազատված յոթ զինծառայողներ ստացիոնար բուժում են ստանում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։