211652_close_icon
views-count9955 դիտում article-date 12:39 08-09-2022

Ադրբեջանական շարասյունը միայնակ կանգնեցրած հայ զինվորին ՊՆ-ն նույնականացնելու աշխատանքներ է սկսել․ NEWS.am

Ադրբեջանական շարասյունը միայնակ կանգնեցրած հայ զինվորին Պաշտպանության նախարարությունը նույնականացնելու աշխատանքներ է սկսել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։

Նա նշեց, որ Պաշտպանության նախարարությունը ամսաթվի ճշգրտման, տեղորոշման եւ անձի նույնականացման աշխատանքներ է սկսել։

Ավելի վաղ ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը իր Telegram-ալիքում հրապարակել էր տեսանյութ, որում հայ զինվորը փորձում է միայնակ կանգնեցնել ադրբեջանական շարասյունը։

Նմանատիպ նյութեր