211652_close_icon
views-count909 դիտում article-date 23:53 05-10-2022

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 4-ից 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության և ընտանեկան բռնության՝ 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, ապացույցներ, բացատրություններ, դատավարական փաստաթղթեր, օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու, թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

Նմանատիպ նյութեր