«Միսս Ղրիմ»-ին տուգանել են ուկրաինական հայրենասիրական երգի կատարման համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ղրիմում երկու կին, այդ թվում՝ «Միսս Ղրիմ»-ը, մեղավոր են ճանաչվել ռուսական բանակը վարկաբեկելու համար, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ կանայք սոցցանցերում հրապարակված տեսանյութում ուկրաինական հայրենասիրական երգ են երգում:
«Միսս Ղրիմ 2022» գեղեցկության մրցույթի հաղթող Օլգա Վալեևան և ընկերուհին պատշգամբում երգել են հանրահայտ ուկրաինական «Չերվոնա Կալինա» երգը:
Կարճ տեսանյութը հրապարակվել է Instagram-ի «Սթորիս» բաժնում, որտեղից ջնջվել է 24 ժամ հետո։
Ղրիմի ոստիկանությունը հայտնել է, որ Վալեևան տուգանվել է 40 հազար ռուբլով, իսկ նրա ընկերուհին որպես պատիժ ստացել է 10-օրյա ազատազրկում:
«Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երկու աղջիկ կատարում են երգ, որը ծայրահեղական կազմակերպության մարտական հիմնն է», - Telegram-ում հայտնել է Ղրիմի ներքին գործերի նախարարությունը:
Ղրիմի ոստիկանությունը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ կանայք ներողություն են խնդրում այդ երգը երգելու համար: