211652_close_icon
views-count2057 դիտում article-date 14:01 05-10-2022

Ճապոնիայի հետ հարաբերությունների մասին համաձայնագրի քննարկումն անհնար է. ՌԴ ԱԳՆ

Հստակ ոչ բարեկամական դիրքորոշում ունեցող Ճապոնիայի հետ հարաբերությունների մասին համապարփակ պայմանագրի քննարկումը, այդ թվում՝ խաղաղության մասին, անհնար է, ria-ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ասիական 3-րդ վարչության տնօրեն Նիկոլայ Նոզդրեւը։

Նա նշել է, որ ռուսական կողմն ավելի վաղ Տոկիոյի հետ բանակցություններ էր վարում համապարփակ փաստաթղթի շուրջ, որը կհամապատասխանի ժամանակակից իրողություններին եւ կսահմանի ռուս-ճապոնական հարաբերությունների ամբողջ շրջանակի արագացված զարգացման հիմնական ուղղությունները։

«Ինչպես ընդգծվում է ՌԴ ԱԳՆ 2022-ի մարտի 21-ի հայտարարության մեջ, միանգամայն ակնհայտ է, որ անհնար է նման համաձայնագիր քննարկել մի պետության հետ, որը բացահայտ ոչ բարեկամական դիրքորոշումներ է ընդունում եւ ձգտում է վնասել մեր երկրի շահերին»,- ասել է դիվանագետը։

Ավելի վաղ վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ, չնայած Ուկրաինայի հարցում Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին, Ճապոնիան հաստատակամորեն հավատարիմ է տարածքային խնդրի լուծմանը եւ խաղաղության պայմանագրի կնքմանը։

Նմանատիպ նյութեր