211652_close_icon
views-count35465 դիտում article-date 14:17 04-10-2022

Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 2-ամյա տղայի դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 07։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել; 

Նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր