17023 դիտում
12:06 04-10-2022
Երևանում 21-ամյա մոպեդավարը մոպեդով բախվել է «Էվոկաբանկի» «Կիևյան» մասնաճյուղի կառավարչի Toyota-ին և անհատ ձեռներեցի Nissan-ին. կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած մոպեդի և ավտոմեքենաների բախման փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Սամվել Խանումյանը իր վարած Honda մակնիշի առանց համարանիշի մոպեդով Մաշտոցի պողոտայի թիվ 39 հասցեի դիմաց բախվել է Երևանի բնակիչներ Գոռ Գևորգյանին պատկանող կայանված Toyota մակնիշի և 31-ամյա Էմին Սահակյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենաներին։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերտիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գ․ Գևորգյանը «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի «Կիևյան» մասնաճյուղի կառավարիչն է, իսկ Է․ Սահակյանը անհատ ձեռներեց է։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+