211652_close_icon
views-count37914 դիտում article-date 16:57 03-10-2022

Արտակարգ իրավիճակ՝ Արթիկի գաղութում. փորձել են դրոնով կասկածելի իրեր փոխանցել դատապարտյալներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։30-ի սահմաններում Արթիկի գաղութի 3-րդ դիտաաշտարակի ծառայողը ծառայության ընթացքում նկատել է, որ արգելված գոտու կողմից գաղութի տարածք է մոտենում հեռակառավարվող անօդաչու թռչող սարք (դրոն)։

Ծառայողն այդ մասին տեղեկացնում է գաղութի ղեկավարությանը և պետի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ, ինչի արդյունքում պարզվում են որոշ հանգամանքներ։

Գաղութի աշխատակիցների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հսկողություն է վերցվում ոչ միայն ներսում, այլ նաև գաղութի տարածքց դուրս, և մոտ 250 մետր հեռավորության վրա աշխատակիցները նկատում են մի քաղաքացու, որի ձեռքին լինում է կասկածելի իր։ 

Այդ քաղաքացին, տեսնելով, որ գաղութի աշխատակիցները գալիս են իր ուղղությամբ, դիմում է փախուստի։ 

Պարզվում է, որ նրա ձեռքին եղած է լինում հեռակառավարման վահանակ, որով նա կառավարել է գաղութի տարածք հայտնված անօդաչու թռչող սարքը։ 

Կարճ ժամանակում հայտնաբերվում է անօդաչու թռչող սարքը, որի վրա հատուկ կպչուն ժապավենով ամրացված է եղել բջջային հեռախոսներ։ 

Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում կազմվել է համապատասխան արձանագրություն, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դրոնն օգտագործած և փախուստի դիմած քաղաքացու ինքնությունը, ինչպես նաև՝ ով պետք է գաղութի տարածք հայտնված դրոնի վրայից վերցներ բջջային հեռախոսները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, և վերջին տարիներին ՔԿՀ աշխատակիցներն ու նրանց ենթակայության տակ գտնվող ՔԿՀ-ներում կանխվել են նմանատիպ բազմաթիվ դեպքեր՝ շնորհիվ աշխատակիցների պրոֆեսիոնալ աշխատանքի։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+