211652_close_icon
views-count2385 դիտում article-date 14:22 02-10-2022

Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի վերաբերյալ վաղը դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ․ NEWS.am

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով վաղը դիմումներ կուղարկի միջազգային դատարաններ: Այս մասին NEWS.am–ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը` անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում են հայ գերիներին, 

«Այժմ ուսումնասիրում ենք կադրերը, մյուս գործընկեր կառույցների հետ աշխատում ենք, վաղը առավոտյան դիմում կուղարկենք Եվրոպական դատարան եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան»,- ասաց նա:

Նշենք, որ տելեգրամ ալիքներում տարածվում է  մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են  անզեն հայ զինծառայողների: Տեսանյութին է անդրադարձել նաեւ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը եւ իր թվիթերյա էջում գրել է. «Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ որի մեղավորները պետք է պատժվեն»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր