Դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետը պաշտոնից ազատվելու դիմում է գրել
ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիմք ընդունելով Վաղինակ Ջանազյանի՝ աշխատանքից ավատվելու վերաբերյալ դիմումը, գլխավոր դատախազ Աննա Աննա Վարդապետյանը ստորագրել է հրաման՝ Վաղինակ Ջանազյանին հոկտեմբերի 3–ից աշխատանքից ազատելու վերաբերյալ։
Վաղինակ Ջանազյանը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ է եղել, այնուհետև ավագ դատախազ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, իսկ 2021–ից Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ։