51475 դիտում
20:58 17-11-2020
Աշխատանքից ազատվելու դիմում են գրել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, նախարարի տեղակալը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալն ու կադրերի վարչության պետը
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, աշխատանքից ազատվելու դիմում է գրել Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը:
Աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել նաև Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Գրիգորյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կադրերի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հակոբ Խաչատրյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի