2187 դիտում
09:25 29-09-2022
Վահագն Խաչատուրյանն արձագանքում է Եղիսաբեթ 2-րդ թագուհու՝ վերջին հրաժեշտի արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի համար նոր արարողակարգ է սահմանել, ըստ որի՝ թագավորի կամ թագուհու մահվան ժամանակ հանգուցյալի դագաղի մոտ լուսանկարվելը ո՛չ որեւէ նորմով, ո՛չ էլ էթիկապես չի արգելվում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի աշխատակազմ հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե ինչու է նախագահ Խաչատուրյանը որոշել լուսանկարվել Եղիսաբեթ 2-րդ թագուհու՝ վերջին հրաժեշտի արարողության ժամանակ նրա դագաղի մոտ: ՀՀ նախագահի հետ կապված այդ միջադեպը, հիշեցնենք, միջազգային հեղինակավոր բոլոր լրատվամիջոցների քննադատությանն էր արժանացել: Ի պատասխան մեր հարցմանը՝ նախագահի աշխատակազմից հայտնել էին. «Վերոնշյալ միջոցառումների ընթացքում արարողակարգային որեւէ խախտում տեղի չի ունեցել»:
Ի՞նչ է ստացվում. աշխարհի մի շարք կշիռ ունեցող ԶԼՄ-ներ քննադատում են Վահագն Խաչատուրյանի՝ հանգուցյալի աճյունի մոտ դրսեւորած ոչ ընդունելի, էթիկական նորմերը խախտող վարքագիծը՝ նշելով, որ ցուցանակ է փակցված եղել լուսանկար անելու արգելքի մասին, իսկ Հայաստանից հակադարձում են, թե ոչինչ չեն խախտել, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Ենթադրել կարելի է, որ հետայսու սգո բոլոր արարողությունների ժամանակ կարելի է անգամ դիրքավորվել, ապա նոր լուսանկարվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2123 դիտում
16:18 18-07-2015
Հրապարակվել է Եղիսաբեթ թագուհու՝ մանուկ հասակում ձեռքով արված նացիստական շարժումը. տեսանյութ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան