211652_close_icon
views-count19898 դիտում article-date 21:22 28-09-2022

Մալաթիայի թաղապետի ու համատիրության նախագահի օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր է բազմաբնակարանային շենքը փրկել փլուզումից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

 [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը  սեպտեմբերի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ է հրապարակել,  թե ինչպիսի հակասանիտարական ու վտանգավոր վիճակ է տիրում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 107 բազմաբնակարանային շենքի նկուղային հարկում, որտեղ սովետական տարիներից մնացած կոյուղատարերն ամբողջովին վնասված վիճակում են ու կեղտաջրերը լցվում էին նկուղով մեկ, վնասելով շենքի հիմքերը, իսկ  տարածքում  վխտում էին առնետները ու տիրում էր գարշահոտություն:

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին զանգահարել շենքի բնակիչները և իրենց շնորհակալությունն էին հայտնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանին և իրենց համատիրության նախագահին, ովքեր օպերատիվ կերպով աձագանքելով հրապարակմանը, հատուկ տեխնիկայի միջոցով մաքրել են տվել նկուղում առկա կեղտաջրերով լցված դիտահորերը  ու արդեն  հատուկ, ավելի որակյալ խողովակներ են բերել ու խոստացել, որ մեկ ամսվա ընթացքում կոյուղատարերը կփոխվեն նորով, իսկ վերջում էլ նկուղային հատվածը կբետոնապատվի, իսկ մինչ այդ բնակիչներն էլ իրեց կողմից նկուղում կուտակած աղբը խոստացել են հեռացնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն  3 տարուց ավելի է, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 107 բազմաբնակարանային շենքի բնակիչները չգիտեն, թե էլ որ կառույցին դիմեն՝ կառավարություն, քաղաքապետարան, թաղապետարան, թե համատիրություն, որպեսզի գտնվի լուծում՝ ինչպես 14 հարկանի շենքը փրկեն փլուզումից:

Սեպտեմբերի 23-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «3 տարուց ավելի է, շենքի նկուղային հարկը դառել է «Սոդոմ ու Գոմոր»: Դարն ապրած կոյուղատարերը վնասվել են, ու ողջ կեղտաջրերը լցվում են նկուղով մեկ: Դիմել ենք և՛ թաղապետարան և՛ համատիրություն, որպեսզի խողովակները փոխեն, սակայն ոչ մի արդյունք: Երևի սպասում են, որ շենքը հիմնովին փլուզվի, իսկ հետո ի՞նչ են պատասխանելու՝ չգիտենք: Երևանի քաղաքապետարանը եթե ցանկություն ունենա մեզ օգնելու, հաստատ ունի դրա հնարավորությունը: Այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ ընտրված Տիգրան Ավինյանը խոստանում էր, որ երևանցիներիս համար անելու է ամենադրական բաները, այդ ամենի մեջ մտնում է նաև մեզ՝ բնակիչներիս սատար կանգնելը: Հիմա դիմում ենք պարոն Ավինյանին, հավատալով, որ նա միջոցներ կձեռնարկի մեր խնդիրը լուծելու համար, իսկ մենք շատ բան չենք խնդրում՝ վնասված կոյուղատարերը փոխվեն, հիմքերը լրացուցիչ բետոնապատվեն ու հաստատ այս շենքի կյանքը մի 50 տարի կերկարացնեն»:

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր