211652_close_icon
views-count27906 դիտում article-date 21:00 23-09-2022

Բնակիչները դիմում են Տիգրան Ավինյանին. վտանգավոր իրավիճակ՝ Երևանում. 14-հարկանի շենքը ամեն պահի հնարավոր է՝ փլուզվի. պատճառը վթարված կոյուղատարերից նկուղը լցվող կեղտաջրերն են.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն  3 տարուց ավելի է, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 107 բազմաբնակարանային շենքի բնակիչները չգիտեն, թե էլ որ կառույցին դիմեն՝ կառավարություն, քաղաքապետարան, թաղապետարան, թե համատիրություն, որպեսզի գտնվի լուծում՝ ինչպես 14 հարկանի շենքը փրկեն փլուզումից:

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «3 տարուց ավելի է, շենքի նկուղային հարկը դառել է «Սոդոմ ու Գոմոր»: Դարն ապրած կոյուղատարերը վնասվել են ու ողջ կեղտաջրերը լցվում են նկուղով մեկ: Դիմել ենք և՛ թաղապետարան և՛ համատիրություն, որպեսզի խողովակները փոխեն, սակայն ոչ մի արդյունք: Երևի սպասում են, որ շենքը հիմնովին փլուզվի, իսկ հետո ի՞նչ են պատասխանելու՝ չգիտենք:

Երևանի քաղաքապետարանը եթե ցանկություն ունենա մեզ օգնելու, հաստատ ունի դրա հնարավորությունը:

Այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ ընտրված Տիգրան Ավինյանը խոստանում էր, որ երևանցիներիս համար անելու է ամենադրական բաները, այդ ամենի մեջ մտնում է նաև մեզ՝ բնակիչներիս սատար կանգնելը:

Հիմա դիմում ենք պարոն Ավինյանին, հավատալով, որ նա միջոցներ կձեռնարկի մեր խնդիրը լուծելու համար, իսկ մենք շատ բան չենք խնդրում՝ վնասված կոյուղատարերը փոխվեն, հիմքերը լրացուցիչ բետոնապատվեն ու հաստատ այս շենքի կյանքը մի 50 տարի կերկարացնեն»:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր