211652_close_icon
views-count1598 դիտում article-date 13:59 28-09-2022

ՀԱՊԿ-ից դուրս գալը հերթական հիմարությունը կլինի․ Ռոբերտ Քոչարյան. News.am

Պետք է վերագնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը, շատ սթափ գնահատենք՝ որ պետությունները կարող են ազդել Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա․ ազդեցության այդ լծակները Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի կողմից շեշտակի նվազել են։

News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով  տարածաշրջանային իրավիճակին եւ Թուրքիային ու Ադրբեջանի զսպելու հնարավորություններին։

Երկրորդ նախագահի գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ն Թուրքայի եւ Ադրբեջանի վրա ազդեցություն հնարավորություն ընդհանրապես չունի։

«Հենց այս ամբիոնում այս մասին իմ կարծիքը ես ձեզ ասել եմ՝ դեռ նախքան վերջին իրադարձությունները։ ՀԱՊԿ-ի բոլոր երկրներն Ադրբեջանի հետ շատ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանը, եւ մտածել, որ ՀԱՊԿ-ը կարող է քայլեր ձեռնարկել, աշխարհաքաղաքական անմեղսունակություն է»,- նկատեց Քոչարյանը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր