211652_close_icon
views-count5842 դիտում article-date 10:59 28-09-2022

Հայաստանը կրկին հայտնվել է Արևելք-Արևմուտք ճանապարհի կենտրոնում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ինչպես վերջին դեպքերն են վկայում, Հայաստանը կրկին հայտնվել է Արեւելք-Արեւմուտք ճանապարհի կենտրոնում։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն իր կորացած մեջքով հայտնվել է ակտիվ դերակատարների պայքարի հորձանուտում, ինչը մեզ թույլ է տալիս վերաիմաստավորել մեր նշանակությունը տարածաշրջանում։

Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում ունի տարածաշրջանի մեկ այլ կարեւոր դերակատար Ռուսաստանն այս հորիզոնական կապերի վերաբերյալ։ Ակնհայտորեն Ռուսաստանի շահերից չի բխում հորիզոնական երթուղու իրականացումը, այդ պատճառով ամեն գնով փորձում է հասնել նրան, որ Հայաստանի սահմանով անցնող առեւտրային ուղիները գործարկվեն միայն իր վերահսկողության ներքո։ Մոսկվային ավելի ձեռնտու է ուղղահայաց երթուղին, սակայն այս պարագայում էլ Վրաստանն է խոչընդոտում։ Ռուս-վրացական հարաբերությունների ներկա վիճակից կարող ենք եզրակացնել, որ մոտ ապագայում դրանք բարելավվելու միտումներ չունեն։ Սրան զուգահեռ՝ իրավիճակն ավելի է սրվում ռուս-ուկրաինական ճակատում։

Աշխարհաքաղաքական դիրքավորումների այս հորձանուտում իր բազկի ուժով կայունություն է ապահովում հայ զինվորը՝ խափանելով նենգ թշնամու ցանկացած դավադրություն Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր