1361 դիտում
10:47 28-09-2022
Հանձնվելու համար համախմբում պետք չէ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին միշտ հետաքրքիր է լսել՝ նրա խոսքը գրագետ է, գեղեցիկ, պատմական եւ այլ զուգահեռներով համեմված: Վերլուծել եւ մեկնաբանելը նույնպես, պատկերացրեք, հեշտ է, որովհետեւ դա քաղաքական տեքստ է, եւ շեշտադրումները հստակ են արված: Ոչ մի թեզի հետ չեմ պատրաստվում վիճել, պարզապես փորձեմ պատկերացնել դրանց գործնական նշանակությունը:
Եկեք զուտ տեսականորեն ընդունենք Տեր-Պետրոսյանի հիմնական թեզն այն մասին, որ Հայաստանը պետք է օր առաջ ստորագրի «ցավագին զիջումներ» պարունակող փաստաթուղթը, ավելի պարզ ասած՝ հանձնվի: Եկեք դիտարկենք, թե ինչ քայլ է դրա համար առաջարկում Առաջին նախագահը: Նա առաջարկում է, որ հավաքվեն նախկին երեք նախագահները եւ ներկայիս վարչապետը, վերջինս պատմի, թե «խաղաղության պայմանագրի» ինչ տարբերակներ են իրեն առաջարկվել, եւ հետո երկրի նախկին ղեկավարները նրան հուշեն, թե որ տարբերակն է պակաս ցավագին: Ենթադրենք, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը վեր կկանգնեն իրենց ամբիցիաներից ու դրան կհամաձայնեն, ենթադրենք անգամ Փաշինյանը, որի իշխանությունը հիմնված է Երկրորդ եւ Երրորդ նախագահներին մերժելու վրա, նույնպես ընդունելի կհամարի նման խորհրդակցությունը: Ի՞նչ է դա տալիս գործնական առումով: Այդ խորհրդակցությունը բարոյական աջակցությո՞ւն կլինի ներկայիս վարչապետի համար:
Իրականում հանձնվելու համար նման գործընթաց բացարձակապես պետք չէ: Այն անձը, որն իրավասու է ստորագրել կապիտուլյացիոն պայմանագիրը (իսկ տվյալ դեպքում դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է), պետք է դա անի, եթե գտնում է, որ այլ ելք չկա: Հայաստանում խորհրդարանական կառավարում է. 2021 թվականին ընտրություններին քվեարկած քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ձայն է տվել Փաշինյանի ղեկավարած ուժին:
Հետեւաբար, վարչապետը լիազորություն ունի միջազգային փաստաթղթով գրանցելու մեր երկրի պարտությունը, եւ այդ պայմանագիրն, անշուշտ, խորհրդարանական մեծամասնությունը միաձայն կվավերացնի: Ոչ մեկի համաձայնությունը ստանալու, ոչ մեկի հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը Փաշինյանը չունի: Հանձնվելու համար ոչ մի համախմբում, ոչ մի ազգային միասնություն, ոչ մի «հավաքական ուժ» պետք չէ: Համախմբումը պետք է թշնամուն դիմակայելու, պայքարելու, պետությունն ու բանակն ուժեղացնելու համար: Բայց եթե իշխանությունը (կրկնեմ՝ լեգիտիմ ընտրված իշխանությունը) գտնում է, որ թշնամուն հնարավոր չէ դիմակայել, այդ դեպքում համախմբման անհրաժեշտությունն էլ չկա:
... Մի մասնավոր հարցում, այնուամենայնիվ, ինձ թույլ կտամ առաջին նախագահի հետ չհամաձայնել: Ես վստահ չեմ, որ մենք որպես ազգ կայացել ենք («ազգ ենք դարձել») միայն 20-րդ դարում՝ Խորհրդային Հայաստանի պայմաններում: Չնայած, իհարկե, հնարավոր չէ հերքել կոմունիստների անցկացրած՝ Հայաստանի արդիականացման պատմական նշանակությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5575 դիտում
16:19 30-07-2016
ՀՀ ԱԱԾ-ն այսօր մինչև ժամը 17:00-ն ժամանակ է տվել «Սասնա ծռեր»-ին` զենքը վայր դնելու և հանձնվելու համար
3782 դիտում
19:12 24-09-2022
Ռուսաստանը քրեական պատիժ է սահմանում գերի հանձնվելու համար
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
550 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»