211652_close_icon
views-count39921 դիտում article-date 15:18 26-09-2022

Հատիս սարում տուժած քաղաքացուն օգնության ձեռք մեկնած ամենագնացի վարորդին էլ օգնության հասան ոստիկանության Աբովյանի բաժնի համայնքային ոստիկանն ու հերթապահ վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչն ու հերթապահ մասի հերթապահ վարորդը Հատիս սարում տեղի ունեցած դեպքի վայրից վերադառնալիս նկատել են, որ ամենագնաց ավտոմեքենան, որի վարորդը ժամեր առաջ օգնության ձեռք էր մեկնել Հատիս սարում վթարի ենթարկված ամենագնացի վարորդին, ինքը նույնպես հայտնվել էր քարերի վրա և չէր կարողանում մեքենան վարել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների միջամտության շնորհիվ հնարավոր եղավ ավտոմեքենան ոստիկանական Վիլիսով դուրս բերել անվտանգ վայր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր