81448 դիտում
10:09 09-04-2024
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում հրկիզել են հայտնի ավտոպահեստամասերի խանութը. մինչ հրշեջները պայքարում էին կրակի դեմ, Սևանի ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին հրկիզողին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք Է տեղ ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժին ահազանգեր են ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Հայփոստի» դիմաց, խանութ է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրյան փողոց 128/4 հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութում։
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ փրկարարները կարողանան աշխատել։
Հրդեհը նախ մեկուսացվել է, ապա՝ մարվել: Այրվել է խանութի պատուհանը և ջերմահարվել առաստաղը՝ մասամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինև հրշեջները մարում էին կրակը, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ու ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստանում որ տեղի ունեցածը հրկիզում է։
Պարզվում է նաև որ նույն օրը ժամը 17։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հուսիկ Սարգսյանը դիտավորյալ կոտրել է ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին և բենզինի միջոցով այրել խանութ սրահը և սրահում գտնվող ավտոպահեստամասերի մի մասը, որի հետևանքով խանութին պատճառել է մոտ 2 մլն ՀՀ դրամի նյութական վնաս։ Ոստիկաներնն ու պարեկները հայտնաբերում են կասկածյալին ու բերման ենթարկում ոստիկանության Սևանի բաժին։
Ահազանգով ժամանել ե նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և Հատկապես կարեվորագույն գործերով ավագ քննիչ Սերոբ Մաթոսյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետ Արման Գեղամյանը։
Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում կազմվել են փաստաթղթղեր, որոնք Հ. Սարգսյանի հետ փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+