211652_close_icon
views-count72308 դիտում article-date 17:53 18-01-2019

Ավազակային հարձակում Աբովյանում. մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են ստահակին, ով բյուրեղապակյա վազայով հարվածել էր տուժածի գլխին ու մատից հափշտակել մատանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունվարի 17-ին, Աբովյան քաղաքի բնակիչ, 72-ամյա Ասյա Վանեսյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման փաստով: Անհայտ անձը խաբեությամբ մուտք է գործել Ա. Վանեսյանի բնակարան, որտեղ սեղանին դրված բյուրեղապակյա վազայով հարվածել է կնոջ գլխին, գցել գետնին, որից հետո կնոջ մատից հափշտակել է մատանին և դիմել փախուստի: Կինը տեղափոխվել է հիվանդանոց ու մինչ բժիշկները պայքարում էին նրա կայնքի համար, իսկ քննիչներն էլ դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ աշխատանքներ իրականացնելով և ստացված օպերատիվ տվյալներով պարզել են ստահակի ինքնությունը, ով նախկինում 5 անգամ դատապարտված, 48-ամյա Վարդան Ղարիբյանն է, ում ոստիկանները հայտնաբերել են Տավուշի մարզում և բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր