211652_close_icon
views-count12034 դիտում article-date 20:20 24-09-2022

Պուտինը թույլ է տվել զինվորական ծառայության պայմանագիր կնքած օտարերկրացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել զինվորական ծառայության պայմանագիր կնքած օտարերկրացիներին ՌԴ քաղաքացիության պարզեցված կարգով տրամադրման մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Նոր կանոնները կվերաբերեն օտարերկրացիներին, որոնք զինվորական պայմանագիր են կնքել առնվազն 1 տարի ժամկետով։ Նրանք կկարողանան Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել առանց կացության թույլտվության, ինչպես նաև առանց երկրում 5 տարի մշտական բնակության նախապայմանի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել: Ռուսական քաղաքներում շարունակվում են հակապատերազմական բողոքի ցույցերը։ Հազարավոր ՌԴ քաղաքացիներ զանգվածաբար փախչում են հարևան երկրներ։

Նմանատիպ նյութեր