211652_close_icon
views-count3744 դիտում article-date 17:35 24-09-2022

Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել։ Իրանում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանի խոսքով՝ առաջիկա 2 ամսում Երևանում նախատեսվում է բացել իրանական ապրանքների առևտրի կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն ավելի քան 80 ընկերություններ։ Տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Առևտրի կենտրոնի բացումը մեծապես կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության մակարդակի բարձրացմանն ու հայ-իրանական գործարար կապերի ամրապնդմանը։ Քննարկվում է նաև Իրանում հայկական ապրանքների նմանատիպ կենտրոնի բացման հնարավորությունը։ ՀՀ առևտրական կցորդները կարևոր առաքելություն են իրականացնում տարբեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում»։

Նմանատիպ նյութեր