211652_close_icon
views-count37389 դիտում article-date 15:45 21-09-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. 59-ամյա տղամարդը պատշգամբից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել, ժամանել է վարչական շրջանի ոստիկանապետը, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային և ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արաբկիր 19 փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի  պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության տեսուչ Խորեն Հարությունյանը և 1-ին վաշտի ավագ պարեկ Դավիթ Քուռյանն ու պարեկ Իսպիր Աղաջանյանը, մինչև կժամաեին դատական բժիշկն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են նույն փողոցի բնակիչ՝ 59-ամյա Տիգրան Պ-ի դին, ով կենցաղային աշխատանքներ կատարելու ժամանակ փակ տնտեսական պատշգամբի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Սահակյանի նախաձեռնությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր