211652_close_icon
views-count86223 դիտում article-date 21:14 13-01-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. Նոր Նորքում՝ «Տերև» սուպերմարկետի հարևանությամբ, հայտնաբերվել է կասկածելի իր, պարեկները սահմանազատել են տարածքը, ժամանել են ՆԳՆ փրկարարներն ու սակրավորները, տեղում է վարչական շրջանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի 5 հասցեում գործող «Տերև» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող փոքրիկ կրպակի դիմաց կասկածելի պայթուցիկ կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Արտյոմ Բաբայանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արա Զաքարյանն ու Շուշանիկ Վարդերեսյանը, որպեսզի քաղաքացիները չմոտենան կասկածալի իրին։

Քիչ առաջ ժամանեցին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները, ովքեր վնասազերծեցին կասկածելի իրն ու այս պահին սպասում են, մինչև ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր