Ռուսաստանը Ուկրաինայում իրականացված հատուկ գործողության արդյունքում կորցրել է 5937 զինծառայողի. Շոյգու
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի կորուստները կազմել են 5937 մարդ։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Չեմ կարող չնշել կորուստները: Կորուստները կազմում են 5937 մարդ: Եվ այստեղ ես չեմ կարող չնշել մեր տղաներին, ովքեր խիզախորեն կատարում են իրենց պարտքը»,- ասել է նա:
«Չեմ կարող չնշել կորուստները: Կորուստները կազմում են 5937 մարդ: Եվ այստեղ ես չեմ կարող չնշել մեր տղաներին, ովքեր խիզախորեն կատարում են իրենց պարտքը»,- ասել է նա: