211652_close_icon
views-count2752 դիտում article-date 10:45 21-09-2022

«Խորը անհանգստանալ» չի թույլատրվում, հրահանգված չէ․ ագրեսորներն ու դաշնակիցը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու առումով թուրք-ադրբեջանական տանդեմն, ինչպես նկատում ենք, լիովին նախապատրաստվել էր՝ թե՛ շաբաթներ առաջ, եւ թե՛ սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո: Այստեղ նորություն չկա: Ուժով եւ պատերազմի սպառնալիքով Հայաստանով «միջանցք» բացելու հարցում Մոսկվայի չեզոքությունն ապահովելու առումով եւս, անսպասելի ոչինչ չկա:

Զավեշտն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակները իրագործելու եւ այդ ամենում ռուսական չեզոքությունն ապահովելու նպատակով այս օրերին Հայաստանում Ռուսաստանից իջեցված հրահանգն է մեծ եռանդով, առանձնակի փութաջանությամբ ու նվիրումով իրականացվում՝ Հայաստանում Ռուսաստանի վարած քաղաքականությանը «չկպնել» եւ անգիր արած կրկնել՝ «խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրություններից», «անհրաժեշտ է վերջ տալ հակառուսական հռետորաբանությունը»:

Իսկ ՌԴ պետական քարոզչամեքենան թող շարունակի հայատյաց քաղաքականության սփռումը, Պուտինը սեպտեմբերի 13-ին թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմը թող որակի որպես՝ «սահմանային միջադեպ», որը տեղի է ունեցել ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ, նրա խոսքով՝ «բոլորովին այլ տարածաշրջանում»… Մի ինքնիշխան պետության ներսում, որի տարածքային ամբողջականությունը Մոսկվան, գործնականում, չի ճանաչում, քանի որ ըստ ռուս տարբեր պաշտոնյաների ու փորձագետների անհեթեթ մեկնաբանությունների՝ Հայաստան-Ադրբեջան սահմանները գծված ու սահմանազատված չեն: Այս փաստով Հայաստանում «խորը անհանգստանալ» չի թույլատրվում, հրահանգված չէ․․․»

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր