211652_close_icon
views-count73099 դիտում article-date 10:36 20-09-2022

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. Զոդի Բանավանի մոտ բախվել են Ford Transit-ն ու Iveco բեռնատարը, Ford-ի վարորդի 1.9 ամսական տղան տեղում մահացել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի Զոդ Բանավան թաղամասի հարևանությամբ բախվել են Ford Transit և Iveco մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս է, տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Արարատի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի կարգադրությամբ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզում են՝ արդյո՞ք վթարի հետևանքով հիվանդանոց վիրավոր քաղաքացիներ տեղափոխվել են, քանի որ դեպքի վայրում նման տեղեկություններ էին շրջանառվում, որ կան վիրավորներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և ենթադրյալ վիրավորի կամ վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած երեխան 1,9 ամսական տղա էր, ով Ford Transit-ի վարորդի որդին էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները  և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր