211652_close_icon
views-count1728 դիտում article-date 11:49 18-09-2022

Մբապեն առաջ է անցել Ռոնալդուից և Մեսիից տարեկան եկամուտով

 NEWS.am SPORT-ը գրում էՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ կնքած երեք տարվա պայմանագրի շնորհիվ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն այս տարի կունենա 125 միլիոն դոլարի եկամուտ, որից 105 միլիոնը կստանա ՊՍԺ-ից, 20 միլիոնը՝ հովանավորներից, հաղորդում է Sportico-ն։

Ամենաբարձր եկամուտով ֆուտբոլիստների տասնյակի երկրորդ տեղում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 113 միլիոն դոլար (52 միլիոն աշխատավարձ + 60 միլիոն հովանավորներից)։

Երրորդը ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է՝ 110 միլիոն դոլար (62 միլիոն + 48 միլիոն)։

Տասնյակում են նաեւ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝  91 միլիոն (56 միլիոն + 35 միլիոն),

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը՝ 39,5 միլիոն (24,5 միլիոն + 15 միլիոն),

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը՝  31,3 միլիոն (28,6 միլիոն + 2,5 միլիոն),

Ճապոնիայի «Վիսել Կոբեի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան՝  30 միլիոն (23 միլիոն + 7 միլիոն),

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը՝ 29,4 միլիոն (21,4 միլիոն + 8 միլիոն),

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն՝ 29 միլիոն (25,5 միլիոն + 3,5 միլիոն)

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 27,5 միլիոն (22 միլիոն + 5,5 միլիոն)։

Նմանատիպ նյութեր