Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ համաձայն չէ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, որը հայտարարել էր, թե Էդեն Ազարը ներկայումս միայն Լիոնել Մեսիին է զիջում:
«Դա ընդամենը հարգարժան մարզչի կարծիքն է, ուրիշ ոչինչ: Առաջին հերթին Ազարը պետք է աշխատի վիճակագրության համար, իսկ այն բավական հեռու է Ռոնալդուի և Մեսիի ցուցանիշներից:
Ազարը դեռ հեռու է մրցաշրջանում 50 գոլ խփելու ցուցանիշից: Դրանք բացառիկ թվեր են և դրան պետք է ձգտել, այնպես որ, դեռ վաղ է խոսել այն մասին, որ նա աշխարհի երեք լավագույն խաղացողներից մեկն է:
Կարծում եմ, որ Ազարը 3-4 խաղացողներից մեկն է, որոնք աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին առավել մոտ են կանգնած», ասել է Վենգերը: