Դիեգո Ֆորլան. Նեյմարը առայժմ մի կարգ ցածր է Մեսիից և Ռոնալդուից
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Դիեգո Ֆորլանը գնահատել է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի խաղը:
«Նեյմարը աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, խաղում է լավագույն թիմում: Նա գոլեր է խփում, փոխանցումներ կատարում, մրցակիցներին շրջանցում: Գնդակով նա իսկական կախարդ է: Սակայն Նեյմարն առայժմ մի կարգ ցածր է Մեսիից և Կրիշտիանու Ռոնալդուից:
Այդ երկուսը դեռ մի քանի տարի լավագույնները կլինեն, բայց Նեյմարը 5 տարով փոքր է Մեսիից և 7 տարով՝ Կրիշտիանու Ռոնալդուին: Նա դեռ կաճի և ենթադրում եմ, մի քանի տարի հետո կլինի լավագույնը աշխարհում:
Բայց եթե Նեյմարը ցանկանում դառնալ Կակայի ժամանակներից առաջին բրազիլացին, որը նվաճել է «Ոսկե գնդակը», նա դեռ պետք է կարգապահությունը բարելավի», ասել է Ֆորլանը: