«Արսենալի» տնօրեն. Բացի Մեսիից և Ռոնալդուից, այժմ մենք կարող ենք ձեռք բերել ցանկացած խաղացողի
«Արսենալի» տնօրենների խորհրդի անդամ լորդ Ֆիլիպ Հարիսը պատմել է թիմի ֆինանսական հնարավորությունների մասին:
«Երբ նոր էինք տեղափոխվել «Էմիրեյթս», փողի խնդիրը բարդ էր: Հիմա շատ ավելի լավ է: Այժմ մենք կարող ենք ձեռք բերել ցանկացած խաղացողի` բացառությամբ Մեսիի և Ռոնալդուի: Բանկի հաշվեհամարներում 200 միլիոն ֆունտ ունենք:
Ներկա պահին նոր խաղացողներ ձեռք բերելու ծրագրեր չկան, եթե միայն Վենգերը չգտնի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Մեսութ Օզիլը կամ Ալեքսիս Սանչիսը: Նա փնտրում է նման խաղացողների, բայց նրանք քիչ են:
Մենք ունենք խաղացողների այն ցանկը, որոնց ցանկանում է Վենգերը: Առաջին տեղում հարձակվող է, որի անունն առայժմ չեմ նշի: Դրա համար, նախ, անհրաժեշտ է, որ մյուս ակումբը նրան վաճառելու ցանկություն հայտնի:
Փոխարենը Վենգերը թոփ դարպասապահ էր ցանկանում և մենք բերեցինք Պետր Չեխին», ասել է «Արսենալի» տնօրենը: