211652_close_icon
views-count22735 դիտում article-date 22:38 22-10-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են «Mercedes-Benz», «VAZ-2107» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժամը 18:00-ին  Արտաշատ-Ազատավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ կամրջի մոտակայքում, բախվել են «Mercedes-Benz», «VAZ-2107» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները ապա ժամանած տեղի փրկարարները տուժածին մոտեցրել են օպերատիվորեն  ժամանած  Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է «Արտաշատի ԲԿ», այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ․ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

«VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն էլ տեղափոխվել է «Արտաշատի ԲԿ»․ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ս․ Ավագյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ա․ Ավագյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնութունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

 

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր