211652_close_icon
views-count37898 դիտում article-date 14:30 17-09-2022

Որպես անհայտ որոնվող 61-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է Թոխմախում հայտնի «Աղի լիճ» կոչվող տարածքում 

SHAMSHYAN.com-ի տեեկություններով՝ երեկ, սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզությունում տեղեկություններ են ստացվել, որ Թոխմախ գյուղի՝ ժողովրդին հայտնի «Աղի լիճ» կոչվող տարածքում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր բլրի վրա հայտնաբերել են տղամարդու դի։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ որոնվող Երևանի բնակիչ՝ 61-ամյա Բորիս Եղիազարյանն էր։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ որոնվում էր Երևան քաղաքի  Բուռնազյան փողոցի բնակիչ, 61-ամյա Բորիս Կարապետի Եղիազարյանը, ով սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:30–ի սահմաններում, դուրս էր եկել Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցի 66 հասցեից և այլևս տուն չէր վերադարձել:

Հագին եղել էր սև-սպիտակ գծերով վերնաշապիկ, կապտավուն ջինս և եղել էր սպիտակ հողաթափերով: Արտաքինով՝ նվազ, կիսաճաղատ, ուներ առողջական խնդիրներ՝ խոսելու հետ կապված: Գտնվում էր ոչ ադեկվատ վիճակում, ուներ նաև հիշողության կորուստ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր